00:00:00

«Գործող իշխանությունները բռնաբարում են իրավական դաշտը և արդարադատությունը»․ Ա․ Վանեցյան

23:21, 03 փետրվար 2022 Քաղաքականություն

«Այսօրվա հայտարարությունը նրա մասին էր, որ գործող իշխանությունները բռնաբարում են իրավական դաշտը և բռնաբարում են արդարադատությունը, ուստի մենք բոլորս պետք է այդ հարցի շուրջ ընդվզենք։ Մենք չենք եկել այստեղ պաշտպանելու կոնկրետ մի դատավորի կամ կոնկրետ մի գործ, մենք եկել ենք խոսելու և պաշտպանելու արդարադատությունը։ Մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն, որ թույլ չտանք Հայաստանը վերածվի բռնապետության»,- Աջափնյակ-1 նստավարի դիմաց ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԲԴԽ-ի կայացրած որոշմանը։ Հիշեցնենք՝ այս պահին քննվում է դատավոր Բախշիյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Դատական նիստին զուգահեռ, Աջափնյակի նստավարի դիմաց, ընթանում է բողոքի ակցիա՝ հաջակցություն Բորիս Բախշիյանի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր