00:00:00

Ամերիաբանկը երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը. 3 միլիոն ՀՀ դրամ շահելու հնարավորություն մինչև մարտի 15-ը

20:06, 03 փետրվար 2022 Տնտեսություն

Ամերիաբանկը, ընդառաջ գնալով բազմաթիվ ուսանողների առաջարկներին, երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը: Բոլոր այն ուսանողները, որոնք ծանրաբեռնված քննաշրջանի պատճառով չեն հասցրել ներկայացնել իրենց գաղափարներն ու դառնալ մրցույթի մասնակիցը, հնարավորություն ունեն դա անելու մինչև մարտի 15-ը:
Մրցույթի կանոնների համաձայն, ուսանողները պետք է ներկայացնեն փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից: «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթի մասնակցությունն անվճար է։
Մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի: Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի, իսկ լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան խրախուսական պարգևավճար` 100.000 ՀՀ դրամ: Նախապատվությունը տրվելու է նորարարական և արդյունավետ լուծումներ ներառող նախագծերին: Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. մարտի 15-ը ներկայացնի իր նախագիծը` լրացնելով հետևյալ օնլայն հայտը` https://bit.ly/3xJQpTt: Տեղեկացնենք, որ մինչ այժմ ներկայացված և նոր ներկայացվող բոլոր առաջարկները կամփոփվեն մրցույթի առաջին փուլից` մարտի 15-ից հետո: «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական գաղափարների մրցույթի կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/3d3Regq: «Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով; Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: https://www.youtube.com/watch?v=iXUtoqta6rs

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր