«Տիկին Ստամբուլյանը ԱԺ քառօրյայի ընթացքում, օրենքի քննարկման ժամանակ անհիմն մեղադրեց մեր թիմին, մեր խմբակցությանը, թե մենք օրենք ենք գրում Թուրքիայի համար, և ինչպես ելույթումս ասացի մատ թափ տվեց, ասելով «Ձեր Ստամբուլ- Երևան թռիչքները վկա»։ Ես էլ ընդամենը առանց մարդուն վիրավորելու, առանց գնահատական տալու տիկին Ստամբուլյանին խորհուրդ տվեցի էդ թեմայով չմանիպուլիացնել, քանի որ ինքը հանդիսանալով «Անրիվա» տուրիստական ընկերության հիմնադիր նախագահը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներն է իրականացրել, և այդ չվերթից մի օրինակ փնտրեցի գտա և ելույթումս ընթերեցեցի հայտարարությունից մի հատված, որը մինչև հիմա ակտիվ է իրենց էջում և նաև տեղադրված է իմ ֆեյսբուքյան էջում»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի՝ իր դեմ ներկայացրած դատական հայցին։
Հիշեցնենք, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանը ստանձնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի շահերի պաշտպանությունը:
Փաստաբանը նշել էր, որ հայցադիմում կներկայացնի դատարան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանից պահանջելով հերքել Ստամբուլյանի մասին «զրպարտող տեղեկությունները»:
Հակոբյանն ասաց, որ մեղադրանքը անհիմն է համարում և դատարանում իր իրավունքները կպաշտպանի։ Պատգամավորն ասաց, թե ճիշտ կլինի Ստամբուլյանից ճշտել, թե հատկապես ինչով է նա վերջինիս բարի, գործարար համբավը վնասել և զրպարտող տեղեկություն հայտնել։
Հասմիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք մտահոգ է՞, ինչին ի պատասխան նա ասաց․ «Ես մտահոգ եղել եմ 2018 թվականից առաջ»։
Irakanum.am