00:00:00

Կորոնավիրուսի թվերի ալիքը դեռ կաճի․ Նիկոլ Փաշինյան

12:32, 03 փետրվար 2022

Այսօր կորոնավիրուսով վարակված 1543 քաղաքացի է հոսպիտալացված, որոնցից 16,6 տոկոսն են պատվաստված։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն` ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը պրոցեսների նկատմամբ»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ թվերի աճի ալիքը դեռ կաճի, թվերի որոշակի աճ են կանխատեսում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց՝ օրական դրական թեստերի շրջանակներում ունեն 4 տոկոս հոսպիտալացման կարիք, համակարգը լարված ռեժիմով է անցկացվում։ Նա նշեց, որ հիվանդացությունից հետո պետք է երեք ամիս անցնի պատվաստման համար։ «Հանրապետությունում 18 տարեկանից բարձր առաջին պատվաստումը ստացել է 46,3 տոկոս, իսկ ամբողջական պատվաստում 37 տոկոսն է ստացել»,-ասաց նա։ Նախարարի խոսքով՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է քաղաքացիների 46,3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պատվաստման տոկոսը շատ ցածր է. պետք է ամեն ջանք գործադրել, որ թիվն աճի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր