00:00:00

Լուսինե Մինասյանն անցել է աշխատանքի վարչապետի աշխատակազմում․ վարչապետի որոշում

11:24, 03 փետրվար 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի աշխատակազմում նոր նշանակում է տեղի ունեցել: Համապատասխան որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Լուսինե Մինասյանի դիմումը` 1. Լուսինե Սիմոնի Մինասյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.6-Ղ2-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։ 2. Լուսինե Սիմոնի Մինասյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Սամվելի Հակոբյանին։ 3. Լուսինե Սիմոնի Մինասյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր