00:00:00

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Scania» բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

02:38, 03 փետրվար 2022 Պատահարներ

Փետրվարի 2-ին, ժամը 16:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Scania» մակնիշի հեղուկ գազով բեռնված կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս. Ա., ծնված 1982 թ., ԻԻՀ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել տարածքի սահմանազատում: Կցորդիչը ուղղելու և ավտոմեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր