00:00:00

ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

19:25, 02 փետրվար 2022

Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Փիլոյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունը և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ: Գերատեսչության ղեկավարը երախտագիտությունն է հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքների համար: Նա առանձնացրել է «Փոխգործակցության հուշագրի» շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, փրկարար և հոգեբանական ծառայությունների կարողությունների զարգացման հարցերը: Տիկին Քրիստինե Վայգանդին վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում, ինչպես նաև ակնկալում է նախարարության մասնակցությունը կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցման ծրագրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր