00:00:00

Քանի զինծառայող է մահացել 2021-ին Հայաստանի եւ Արցախի զինված ուժերում

13:39, 02 փետրվար 2022

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև ՀՔԱՎ-ի կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա: Մեր ամփոփած տեղեկությունների համաձայն՝ 2021 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 76 զինծառայողի մահվան դեպք։ Մահվան  76 դեպքերի պատճառներն են. 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 17-ը՝ առողջական խնդիրներ, 15-ը՝ ավտովթար (որից 2-ը՝ վրաերթի հետևանքով մահվան դեպք է, որը դատախազության կողմից ներառվել է ավտովթարի հետևանքով մահվան դեպքերի թվի մեջ), 11-ը՝ սպանություն (3-ը որակվել է որպես՝ 2 կամ ավելի անձանց սպանություն, 4-ը՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտում, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտում (ԶՕԿ), 1-ը՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանկաով, 1-ը՝ դիտավորյալ սպանություն), 9-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 5-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ ձնահյուս, 1-ը՝ կայծակնահարում, 1-ը՝ ավտոմքենայի դետալի հարված, 1-ը՝ ծառի տապալում, 1-ը՝ հանկարծամահ, որը դատախազության կողմից ներառվել է դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերի թվի մեջ): Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 19 զինծառայողներից 2-ը  վիրավորում են ստացել 2020 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ պատերազմական գործողությունների ժամանակ և մահացել են 2021 թ.-ին։ 6 զինծառայող մահացել է 2021 թ. նոյեմբերին հայ-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով։ Համեմատության համար նշենք, որ 2020 թ. գրանցվել է պատերազմական գործողությունների հետ անմիջական առնչություն չունեցող 100 զինծառայողի մահվան դեպք, որից 25-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են, 22-ը՝ ավտովթարի, 18-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 17-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 9-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու, 1-ը՝ մեղվի խայթոցի, 1-ը՝ էթիլ սպիրտով թունավորման, 1-ը՝ տանը շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով), 4-ը՝ սպանության (2-ը՝ դիտավորյալ, 1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 1-ը՝ մարտական հերթապահություն/ ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ ականի պայթյունի։ Շարունակում է մտահոգիչ մնալ ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը: Ի դեպ, սպանության 11 դեպքերից 3-ն արձանագրել են մեկ ամսվա՝ օգոստոսի ընթացքում, իսկ ինքնասպանության 9 դեպքերից 3-ն արձանագրվել են մայիս ամսվա ընթացքում: Արձանագրում ենք, որ չնայած 2020 թ. համեմատ 2021 թ. արձանագրված մահացության դեպքերի թիվը նվազել է, դեպքերի գերակշիռ մասը՝ 75 %-ը, կրկին տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։ Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր