00:00:00

Մենք պատրաստ ենք օգնել, սակայն չենք կարող փոխարինել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքը. Ավստրիայի ԱԳՆ ղեկավար

13:03, 02 փետրվար 2022

Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել խնդրո առարկա կողմերի քաղաքական կամքը: Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների, սահմանների և Արցախի կարգավիճակի հարցին։ «Միջազգային հանրությանը պետք են, որպեսզի հայերը և ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ այդ ուղղությամբ առաջ գնալու։ Գիտենք, որ վերքը դեռևս բաց է», - ասաց ավստրիացի նախարարը՝ նշելով, թե ի տարբերություն նախորդ ամառվա, տեսնում է, որ ճիշտ ուղղությամբ քայլեր են կատարվում։ «Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Տեսնում եմ ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամությունը, դրա համար քաջություն է պահանջվում», - ասաց Ալեքսանդր Շալենբերգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր