00:00:00

Արսեն Թորոսյանի ընկերը՝ փոխքաղաքապետ

12:32, 02 փետրվար 2022

ՀՀ Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեր տեղեկություններով Սիմոնյանը, ով Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերներից է, պաշտոն կստանա Երևանի քաղաքապետարանում, նշանակվելով՝ փոխքաղաքապետ։ Սիմոնյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Վերջինս մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։ Irakanum.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ տեղեկությունը մեկնաբանել չի կարող, առաջարկեց զրուցել անձամբ Սիմոնյանի հետ, միաժամանակ հայտնելով, որ Առողջապահության փոխնախարարն այս պահին աշխատանքի է և կատարում է իր գործունեությունը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր