00:00:00

Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածում տեղի է ունեցել քարաթափում

23:34, 14 մայիս 2018 Պատահարներ

ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գորիսի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձոր-Տաթև հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների արդյունքում ճանապարհը միակողմանի բացվել է: Երթևեկությունն ամբողջությամբ վերականգնելու նպատակով իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր