00:00:00

Նախագահի 5-6 թեկնածու է եղել. ես ինքնաբացարկ եմ հայտնել. Ալեն Սիմոնյան

16:40, 01 փետրվար 2022

Պարոն Խաչատուրյանի թեկնածությունը մի քանի հոգու կողմից է առաջադրվել։ Կոնկրետ չեմ կարող մտաբերել, քանի որ շատ երկար ենք քննարկել։  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ով է թիմից առաջարկել Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։ Սիմոնյանն ասաց, որ քննարկվել է այլ թեկնածուներ ևս։ «Ինչ վերաբերում է կոնկրետ իմ թեկնածությանը, ես ինքնաբացարկ եմ հայտնել»,-ասաց նա՝ հաստատելով, որ քննարկվել է նաև իր թեկնածությունը։ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ 5-6 թեկնածուներ են քննարկվել. «Շատ երկար է եղել քննարկումը, շատ տարբեր փաստարկներ են բերվել, երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրեցինք: Ես գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որը իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ շատ համապատասխանում է յդ պաշտոնին եւ լավ կիրականացնի իր լիազորությունները»,-ասաց Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե ով կոնկրետ առաջարկեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը, նա արձագանքեց. «Մի քանի հոգու կողմից է առաջադրվել պարոն Խաչատրյանի թեկնածությունը, կոնկրետ չեմ կարող մտաբերել, որովհետեւ շատ երկար ենք քննարկել: Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես ինքնաբացարկ եմ հայտնել»: Դիտարկմանը, որ ընդդիմությունը նշում է, որ քաղաքական թիմի անդամը, ըստ էության, լինելու է ՔՊ-ի շահերը սպասարկող նախագահ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ում էլ առաջադրեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր: Մենք ընդդիմության թեկնածուներին տեսել ենք, Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, իրենց կարող եմ հանգստացնել, նաեւ չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում ու գալիս են քննարկումների: Ընդդիմությունն ունի իր ընտրելու ձեւը, մենք՝ մեր: Այնպես որ զարմանալի ոչ մի բան չկա»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր