00:00:00

Նիկոլ Փաշինյանը փոփոխություն է կատարել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ որոշման մեջ

13:56, 01 փետրվար 2022

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի n 888-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի «Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու, դրա աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 888-Ն որոշման՝ 1) 2-րդ հավելվածում «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալ» բառերով. 2) 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է որոշման մեջ։ Հավելվածը՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր