00:00:00

Ջուր և նորաձևություն․ աննախադեպ ցուցադրություն Երևանում

16:15, 01 փետրվար 2022 Մշակույթ

Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա աննախադեպ ինտերակտիվ ցուցադրություն՝ համեմված նորաձևության էլեմենտներով: Այն անցկացվելու է 2022 թվականի փետրվարի 13-15-ը Մարզահամերգային համալիրում: Այս ցուցադրությունն իր մասշտաբայնությամբ ու մատուցման ձևով տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ցուցադրություններից։ Ցուցադրության հեղինակ Kivera Naynomis հանրահայտ բրենդի հեղինակ Արևիկ Սիմոնյանն ասում է ծավալային առումով նման ցուցադրություն առաջին անգամ է լինելու Հայաստանում։ «Ցուցահանդեսը հանդիսատեսին ներկայացվելու է ժամանակակից ձեւով՝ թե´ լուսային եւ ձայնային էֆեկտների, թե´ էմոցիոնալ առումով: Ցուցադրությունը հիմնված է զգացմունքների վրա, հագուստները ներկայացված են լինելու ութ սրահներում, եւ հուսով եմ՝ ամեն սրահ մտնելուց հանդիսատեսը կապրի ու կզգա այնտեղ դրված էմոցիան»,-ասում է Արեւիկը։ Ցուցահանդեսը կրում է «H20» խորագիրը. Դիզայների խոսքով՝ ջուրը կյանքի խորհրդանիշ է,իսկ մեր կյանքն առանց ջրի պատկերացնելն ուղղակի անհնար է: «Ուզում եմ, որ ամեն մեկս մեր մեջ արթնացնենք այն զգացողությունները, որոնք շատերիս մոտ վաղուց քնած են, պահված են ինչ-որ խորը անկյունում: Ես ուզում եմ, որ այս ցուցահանդեսը մարդկանց հիշեցնի, որ մենք, առաջնահերթ, պետք է լինենք Մարդ. հիշեցնի, որ մենք քրիստոնյա ենք, եւ դա պարզապես խոսք չէ: Արևիկն ասում է,որ նման ցուցադրության միտքը առաջացել է հետպատերազմյան ժամանակահատվածում: «Մենք կորցրել ենք մեր մշակութային կոթողները, եկեղեցիները, արցախյան եդեմական հողերը: Մտածում էի, ինչպես կարող եմ աշխարհին ցույց տալ մեր բազամադարյա մշակույթը:Գուցե ձեր համար զարմանալի լինի թե ինչպես կարող ենք նորաձևության միջոցով մեր ձայնը լսելի դարձել:Բայց հավատացեք,ու ես հավատում եմ դրան,որ եթե ամեն մեկս մեր գործով պայքարենք ինչ որ մի բան կարող ենք փոխել:Ես կարող էի միայն մշակույթով ու իմ գործով պայքարել»: Ցուցադրության նախապատրաստական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա օգոստոսին: «Մտքումս միայն մի գաղափար կար՝ աշխարհին պետք ցույց տալ, որ այդ կոթողները, եկեղեցիները մշակութային օջախները հայկական են: Եվ համոզված եղեք, որ ցուցահանդեսի ժամանակ շատ բան կտեսնեն այցելուները»: Արևիկն ասում է,որ իր համար շատ կարևոր մի բան,որ հանդիսատեսը ցուցադրությունից դուրս գալիս,ոչ թե միայն ասի՝ «ի՜նչ հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու գնահատելու մեր ունեցածը։ «Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք այդ ներուժը՝ գեղեցիկը տեսնելու ու տարածելու։ Պարզապես այն պետք է ներկայացվի ճիշտ և հասցեական։ Իսկ հատկապես այս վերջին իրադարձություններից հետո, հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ, պահպանելու ու այն կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես չորս տղաների մայր եմ, դրա համա՞ր եմ այդպես մտածում: Բայց՝ ոչ. կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է ու կապ չունի այստեղ, թե քո երեխաները ի՞նչ սեռ են ու ի՞նչ ազգի։ Ու մենք կանք և պետք է մնանք ճիշտ քրիստոնյա»։ Kivera Naynomis-ի հավաքածուները, սովորաբար, ներկայացվում են շքեղ ցուցադրություններով, կամ՝ ֆոտոշարքերով՝ հայտնի մոդելների, դերասանուհիների, երգչուհիների կամ հաղորդավարուհիների մասնակցությամբ, սակայն այս դեպքում հանդիսատեսը հագուստը կտեսնի մանեկենների վրա: «Այս անգամ չեն լինելու մոդելներ, որովհետեւ ես ցանկանում եմ, որ այս ցուցադրությունը մաքսիմալ շատ մարդ տեսնի, իսկ մոդելների հետ նման բան իրագործելը ֆիզիկապես շատ դժվար կլինի. այս դեպքում այսպես՝ մանեկենների վրա կարող են տեսնել հագուստը, շոշփել այն, ցանկության դեպքում վերադառնալ նախորդին, նորից դիտել եւ այլն»: Արեւիկը նշեց, որ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չեն, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ. «Ամբողջը ձեռքի աշխատանք է, ինչը համահունչ է մեր բրենդին, աշխատանքներում կտեսնեք հայկական ազգային զարդանախշեր, որոնք մոդելավորել ենք ժամանակակիցի հետ համադրությամբ: Յուրաքանչյուր սրահ ունենալու է իր պատմությունն ու իր գույնը՝ կախված թեմատիկայից:Օրինակ մեկ գաղտնիք բացեմ սրահ կլինի, որտեղ ցուցադրված հագուստների վրա կգտնեք մեր եկեղեցիների զարդանախշերից, հատկապես այն եկեղեցիների, որ կորցրել ենք հենց այս պատերազմի ժամանակ… Օրն էլ պատահական ընտրված չէ. Տյառընդառաջն է՝ քրիստոնյա աշխարհի համար շատ կարևոր օր»,-ընդգծեց դիզայները

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր