00:00:00

Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները

11:09, 01 փետրվար 2022

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,-ասված է արձանագրության մեջ: Ըստ այդմ, Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները: Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հրաժարական տալու մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատրյանի թեկնածությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր