00:00:00

Արմեն Սարգսյանն այլևս ՀՀ նախագահը չէ․ նա դիմումը հետ չվերցրեց

01:14, 01 փետրվար 2022

Հայաստանի Ազգային ժողովն Արմեն Սարգսյանից նախագահի պաշտոնից հրաժարական տալու դիմումը  հետ վերցնելու դիմում չի ստացել։ Ավարտվեց սահմանված յոթօրյա ժամկետը։ Սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցին։ Irakanum.am-ը տեղեկացավ, որ առավոտյան կլինի ԱԺ համապատասխան հայտարարությունը, որից հետո երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կանցնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, իսկ նրան կփոխարինի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, քանի որ նա է ստացել ամենաշատ ձայները։ Նշենք, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն իսկ ունի նախագահի իր թեկնածուն։ Փաշինյանի ղեկավարած ուժը  առաջադրելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանին։ Ընդդիմադիրները, թեև հայտարարել են, որ նախագահի թեկնածու առաջադրելու գործընթացին մասնակից են լինելու, բայց թեկնածուի անունը դեռ չեն հայտնել։ Մեր ունեցած տեղեկություններով ընդդիմադիրները որոշել են թեկնածու չառաջադրել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր