Հոկտեմբերի 28-ին Անդրեասը վիրավորվել է, ստացել այրվածքներ: Ժամկետային զինծառայողը ընկերների հետ գնացել է զենքերը լիցքավորելու, ձեռնոցները մոռացել է, հետ է գնացել, որ վերցնի, սակայն ընկերներից հետ է ընկել: Արկերի ձայնը լսելուն պես թռել է խրամատի մեջ, սակայն արկն ընկել է հենց իր վրա: Երկու անգամ կրակել են իրենց դիրքի վրա, երկուսն էլ իր վրա է ընկել: Անդրեասը վառվել է, փամփուշտները տրաքել են ձեռքերի մեջ, սակայն գիտակցությունը չի կորցրել: Գնացել է վրան ջուր է լցրել, մինչև որ ընկերները հասել են օգնության:
Անդրեաս Անդրեասյանը 4 ամսվա ուսանող էր, ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է բանակ: Չնայած առողջական խնդիրներին՝ Անդրեասը ինքնակամ ստորագրություն էր տվել ու խնդրել էր, որ իրեն տանեն ծառայության: 2020թ. հունվարի 19-ին Անդրեասը զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Ասկերանի զորամասում։ Հրետանավոր, վարորդ Անդրեասը 31 օր շարունակ համառ մարտեր է մղել թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, վիրավորվել է հոկտեմբերի 28-ին Ակնայում:
«Անդրեասը շատ արագ հարմարվեց ծառայությանը, նրա համար տարբերություն չկար՝ Արցախում կծառայի, թե Հայաստանի որևէ այլ բնակավայրում, կարևորն այն էր, որ ինքը պաշտպանելու է իր երկրի սահմանները:
Ծառայության ընթացքում ավելի լրջացել էր, կարծես միանգամից մեծացած լիներ: Պատերազմից տասը օր առաջ մենք ընտանիքով գնացել էինք Անդրեասին տեսնելու, փոխվել էր, ասում էր, որ փոքր եղբոր կարոտին չի դիմանում:
Սեպտեմբերի 16-ից որդիս բարձրացել է դիրքեր, պատերազմի ժամանակ Աղդամում են եղել և մինչև վերջ պահել իրենց վստահված դիրքերը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Անդրեաս Անդրեասյանի հայրը՝ Տիգրան Անդրեասյանը:
Անդրեաս Տիգրանի Անդրեասյանը ծնվել է 2001թ. դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: Դպրոցն ավարտել է 2019թ. և ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2020թ. հունվարի 19-ին Անդրեասը զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Ասկերանի զորամասում։ Պատերազմի ժամանակ նրան տարել են Աղդամի դիրքեր:
Հոկտեմբերի 28-ին Անդրեասը վիրավորվել է, ստացել այրվածքներ: Ժամկետային զինծառայողը ընկերների հետ գնացել է զենքերը լիցքավորելու, ձեռնոցները մոռացել է, հետ է գնացել, որ վերցնի, սակայն ընկերներից հետ է ընկել: Արկերի ձայնը լսելուն պես թռել է խրամատի մեջ, սակայն արկն ընկել է հենց իր վրա: Երկու անգամ կրակել են իրենց դիրքի վրա, երկուսն էլ իր վրա է ընկել: Անդրեասը վառվել է, փամփուշտները տրաքել են ձեռքերի մեջ, սակայն գիտակցությունը չի կորցրել: Գնացել է վրան ջուր է լցրել, մինչև որ ընկերները հասել են օգնության:
Շարունակությունը՝ ԳԱԼԱ-ում։