00:00:00

Լուլուն՝ իշխանության հավաքական կերպար

00:11, 01 փետրվար 2022

Բանակի կազմավորման 30-րդ ամյակի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած  իշխանական էլիտան լայն ժտպած։ Ինչու՞ հավաքական ենք ասում, պատասխանն առավել քան պարզ է։ Գուցե ընթերցողը մեղադրի, որ ոչ բոլորն են լայն ժպտացել, կամ ոչ բոլորն էին ծամոն ծամում, այլ ՔՊ-ական Լուլուն, դիմակի տակ քմծիծաղ տվող քաղաքականապես «որբ» Երևանի քաղաքապետն ու էլի մեկ- երկու հոգի, բայց, ոչ։ Լուլուն ու մյուսը՝ իշխանության հավաքական դեմքն են, որովհետեւ եթե այպդպես չլիներ Բադալյան Լուսինեն նույն օրը պետք է ներողություն խնդրած լիներ ու մանդատից հրաժարվեր։ Յուրաքանչյուր իրեն հարգող իշխանություն վաղուց արդեն ազատված կլիներ հերոս 18-ամյա պատանիների գերեզմանի մուտքի մոտ անբռնազբոս հռհռացողներից։ Բայց խոսքն իհարկե այս իշխանության մասին չէ։ Լուլուն լավագույնս դա գիտի, և հետո ինչու՞ պետք է հրաժարական ներկայացնի, եթե «Եռաբլուրը» կիլոմետրերով մեծացրած իր քաղաքական առաջնորդը պաշտոնավարում է, ինչու՞ պետք է բարոյակական լինի միայն ինքը, հատկապես, որ դա այդպես էլ չէ։ Ցավալին ոչ այնքան Լուլուի ծիծաղն էր, որքան այն հանգամանքը, որ այդ ամենն արդարացնողներ կան։ Բադալյանն այսօր գրառում էր արել, բարձր քրքջոցից չորս օր անց։ Տիկինը մեղադրում էր, մեղադրում էր իրեն իբրև թե գաղտնի նկարելու մեջ։ Այսինքն, եթե լրագրողները տեղում չլինեին, հնարավոր էլ չէ պատկերացնել, թե էլ ինչեր կարող էր հիշել նա։ Ի վերջո վստահ ենք ջերմ պատմություն մեկ անգամ չէ, որ պատգամավորի կյանքում եղել է, հետևաբար կարող էր հիշել ու հիշել․․․։ Վերադառնանք նրան արդարացնողներին, որոնք ոչ պակաս կարևոր են։ Պարզվում է՝ հասարակությունը արդարացիորեն քննադատում է նրան, իշխանական ֆեյքերն ու լուլույապաշտները դա որակում են որպես արշավ։ Մեղմ ասած ծիծաղելի են այդ արդարացումները։ Իհարկե Բադալյանի ֆեյսբուքյան  գրառման տակ քննադատական մեկնաբանություններ ևս կային, որոնք արագորեն հեռացվում էին։ Սա է իշխանության դեմքը։ Նրանք ծիծաղել, լայն ժպտացել են իշխանության գալով, իշխանությունն ամեն գնով պահելով, ու էլի կծիծաղեն, քանի դեռ հասարակությունը հանդուրժում է նրանց։ Գուցե ժամանակն է մտածել հանրության գաղափարները փոխելու մասին, հետո նոր քայլեր ձեռնարկել հեռացնելու իշխանություններին։ Ի վերջո Լուլու ծնած ազգն է Լուլուին պատգամավորի մանդատ շնորհել։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր