00:00:00

ԱԽ քարտուղարը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

17:36, 31 հունվար 2022

Հունվարի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի, ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև օրենքի և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված քայլերը: Այս համատեքստում Լիլա Փիթրս Յահյան ողջունել և բարձր է գնահատել այդ բարեփոխումների գործընթացի շարունակականությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր