Հրաչ Գաբրիելյան, Հայկ Դերիկյան, Արման Խաչատրյան, Ռուբեն Մելքոնյան, Հովհաննես Հարությունյան։
44 օրյա պատերազմում անմահացած հերոսներին ինչպես հարազատ դպրոցում երբեք չեն մոռանա։ Նրանց կատրած սխրագործությունն ապագա սերունդների աչքի առաջ է լինելու։
Իր մարտական ընկերներին նվիրված հուշ- ցերեկույթին ներկա էր նաև 44 օրյա պատերազմի մասնակից Սարգիս Բեգոյանը։ Irakanum.am-ի հետ զրույցում Սարգիսը պատմեց, որ տղաներից յուրաքանչյուրը յուրովի էր սիրում կյանքն ու հայրենիքը։ Նրանք անմնացորդ կռվեցին հանուն հայրենիքի, ցավոք պատերազմի դաշտում թողնելով իրենց անշնչացած մարմինները։ Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ» մեդալով։ Մեդալները հարազատներին հանձնեց գեներալ- լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանը։
Այսօր ու այսուհետ հարազատ դպրոցում անմահացած հերոսներն իրենց անկյունը կունենան։ «Կյանք՝ հանուն կյանքի» խորագրով ու հերոսների լուսանկարով, բարի ու ժպտերես, միաժամանակ ուժեղ ու անկոտրում հայացքներով, կպարտավորեցնեն մատաղ սերունդին լինել հայրենասեր։ Նրանք իրենց կյանքն են զոհել, հանուն մեր կյանքի։
Հավերժ փառք ու խոնարհում հերոս քաջորդիներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=0uQf9DwokfM
Irakanum.am