00:00:00

ՔՊ-ն ԱԺ-ում փակ նիստ է անցկացնում․ քննարկում են նախագահի թեկնածու առաջադրելու հարցը

14:25, 31 հունվար 2022

Irakanum.am-ի տեղեկություններով այս պահին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային Ժողովում  փակ նիստ է անցկացնում: Նիստում քննարկվում է նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: ՔՊ-ն այս պաշտոնի համար առաջադրելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ն պատրաստվում է առաջադրել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Մեր տեղեկություններով խմբակցության պատգամավորների մեծ մասը մամուլից է տեղեկացել հավանական թեկնածուի մասին։ Որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը, թիմակիցներին տեղյակ չպահելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր