00:00:00

Սպասվում է նոր 16 մասանոց հեռուստանովել. Արշո Հարությունյան

22:52, 29 հունվար 2022

Ռեժիսոր Արաշալույս Հարությունյանը 2022 թվականը սկսել է ակտիվ ստեղծագործական աշխատանքներով եւ հանդիպումներով: Ռեժիսորը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնում է Մոսկվա, որտեղ պետք է  հանդիպումներ եւ  քննարկումներ ունենա նոր ֆիլմի աշխատանքների հետ կապված, որի մասին փակագծերը դեռ չցանկացավ բացել: Բացի այդ Արշոն մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ պատրաստվում է նկարահանել նոր հեռուստանովել, որը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ: «Այժմ զբաղված ենք նոր հեռուստանովելի նախապատրաստական աշխատանքներով, դեռ սցենարային փուլում ենք, եւ դեռ անվան մասին խոսել չեմ կարող, համոզված եմ, որ այն կգտնի դեռ իր հաճելի եւ բովանդակային վերնագիրը»,-հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր