00:00:00

Ադրբեջանում պահվող երկու գերիների դատավարությունը մոտենում է ավարտին

00:44, 30 հունվար 2022 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանում արդեն ութ ամիս պահվող հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի ու Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը մոտենում է ավարտին։ Երկու պայմանագրային զինծառայողները գերի էին ընկել նախորդ տարվա մայիսին, երբ Գեղարքունիքի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ էին կատարում: Ադրբեջանում  նրանց դատաքննությունն արդեն ավարտվել է, իսկ դատախազն էլ ժամանակ է խնդրել մեղադրական եզրակացությունը ներկայացնելու համար։ Պայմանագրային զինծառայողներ Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են հրազենով ահաբեկչություն կատարելու համար։
Հավելենք՝ նույն օրը, նույն վայրից վեց զինծառայող էր գերեվարվել, նրանցից չորսը կարճ ժամանակ անց հայրենադարձվել էին, իսկ մյուս երկուսը՝ ոչ: Ըստ առաջադրված մեղադրանքի, Իշխան Սարգսյանը փորձել է ականապատել սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները։ Բանն այն է, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե  Հայաստանի Զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբը ձերբակալվել է Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ։ Նշենք, որ պատերազմից հետո գերեվարված Սարգսյանի ու Ռաֆայելյանի գործից բացի, այս պահին Ադրբեջանում այլ դատաքննություն չի ընթանում։ Սակայն 38 զինծառայող անցած ամիսներին դատապարտվել են 4 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր