00:00:00

Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում

15:07, 29 հունվար 2022

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին Արցախի գիտական կենտրոնում ներկա է եղել «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի բացման արարողությանը: «Փոքրածավալ արտադրության կազմակերպումն իրականացվում է կենտրոնի հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ: Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքը, արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա: Կարևորել եմ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և հանրային առողջության պահպանման խթանմանն ուղղված քաղաքականությունը՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Արցախի տնտեսության զարգացման հրամայականը»,- Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Արցախի պետնախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր