00:00:00

Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած

04:00, 29 հունվար 2022 Պատահարներ

Հունվարի 28-ին, ժամը 22:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել դեպի մոտակա ձորը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր