00:00:00

Երևանում է ՀՀ-ի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտապկինը

03:13, 29 հունվար 2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը, ով Հայաստանի և Արցախի կողքին է եղել դժվարին ու պատասխանատու պահերին։
«Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը: Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր՝ ոչ միայն բարոյապես: Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր,  նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք Արցախի առաջնագիծ: Նա Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ճարտապետներից էր։ Նրա ջանքերով նաև Լատվիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։ Գործընկերություն, որ վերածվեց ընկերության: Շնորհակալ եմ, եղբայր: Հ.Գ. Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք է մատուցել Հայ Զինվորին»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր