00:00:00

Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով

01:23, 29 հունվար 2022

Այս տարվա փետրվարին Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով, ասել է երկրի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները։ Փոխանցում է jnews.ge-ն։ Բրեգաձեն երկօրյա այցով Երևանում էր։ Նա իր վերջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նախարարը Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարին ներկայացրել է համագործակցության նոր ձևաչափը, որը նախատեսում է նախօրեին կազմված հուշագիրը։ «Երկու օր մենք բավականին հագեցած օրակարգ ունեինք։ Այս օրերի ընթացքում մենք պայմանավորվել ենք համագործակցության բոլորովին նոր ձևաչափերի շուրջ, և դրա առաջին արտահայտությունը կլինի վրաց-հայկական իրավական ֆորումը, որը կանցկացվի փետրվարին Վրաստանում»,- ասել է Բրեգաձեն։ Նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է վրացական նորարարություններով, այդ թվում՝ շարժական տներով և հողերի համակարգային գրանցման բարեփոխումներով։ Վրաստանի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նաև իր հայ գործընկեր Կարեն Անդրեասյանին՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելելու և այնտեղ պատիժ կրող Վրաստանի քաղաքացիներին տեսնելու հնարավորության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր