00:00:00

Մենք պարտվել ենք, որովհետեւ բանակին պատշաճ ուշադրություն չենք դարձրել․ Արցախի նախագահ

00:36, 29 հունվար 2022

Մենք պատերազմով չենք պարտվել, պարտվել ենք, որովհետեւ 26 տարում մեր տնտեսությունը չի զարգացել, բնակչության թվաքանակը չի շատացել, բանակին պատշաճ ուշադրություն չենք դարձրել։ Այս մասին Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ապագայում հաղթելու համար այսօրվանից նոր օրակարգով պետք է գնանք՝ ապրելով մեր երկրում, ունենալով զարգացած տնտեսություն, ժողովրդագրական աճ։ Պետք է արժեւորենք մեր անցած ճանապարհը, գնահատենք մեր հայրենակիցներին, կառուցենք այնպիսի երկիր, որտեղ ապրելը պատվաբեր ու հաճելի լինի, Ղարաբաղում սոցիալական աննախադեպ երաշխիքներ լինեն, յուրաքանչյուր ընտանիք առանձին բնակարան ունենա, ծնված ամեն երեխա սոցիալական նվազագույն նպաստ ստանա։ Եթե մենք սա անենք, ապագայում հաղթելու հնարավորություն ենք ունենալու, իսկ պարտադիր չի, որ պատերազմ լինի, հաղթել չի նշանակում միայն պատերազմով»,- ասել է Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր