00:00:00

0 °C Երևան

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ

22:50, 28 հունվար 2022 Հասարակություն Դիտումներ՝ 28

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային կառույցներն այսօր ոստիկանության հետ համատեղ խստացված ստուգայցեր են իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ։ Տեսչական մարմնի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչներն ընդհանուր առմամբ եղել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում գործող 43 հյուրանոցում, բացահայտել 11 խախտում։ Ուշադրության կենտրոնում է եղել առողջապահության նախարարի 02-Ն հրամանի պահանջների կատարումը, ինչպես նաև հակահամաճարակային մյուս կանոնների պահպանումը։ Տրվել են հանձնարարականներ, կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր