00:00:00

ԵՄ-ն հավանություն տվել Pfizer-ի՝ «Քովիդ-19»-ի բուժման համար նախատեսված դեղահաբերի կիրառմանը

22:38, 28 հունվար 2022

Եվրոպական հանձնաժողովն ուրբաթ հավանություն է տվել ամերիկյան Pfizer ընկերության հակավիրուսային դեղահաբին՝ նախատեսված «Քովիդ-19»-ի դեմ պայքարի համար: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, որոշմանը նախորդել է դեղահաբի հաստատումը Եվրոպայի առողջապահական հարցերով վերահսկիչ մարմնի կողմից, որը ԵՄ անդամ երկրներում վիրուսի հուսալի բուժում է խոստանում ապագայում: ԵՄ գործադիր մարմնի կողմից վերջնական հաստատման մասին հայտարարել է ԵՄ առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը, մինչ տարածաշրջանում ակտիվորեն պայքարում են կորոնավիրուսի արագ տարածվող «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր