00:00:00

Այդ զեկույցը հայանպաստ չէր․ Հայկ Մամիջանյանը՝ դեմ քվերակելու մասին

18:43, 28 հունվար 2022

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում քննարկվող «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցին հայկական պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել։ Պատգամավորը Irakanum.am-ի հետ զրույցում պարզաբանում է՝ իշխանական հատվածի այն տեսակետները, թե զեկույցը հայանսպատ է՝ իրականությանը չի համապատասխանում։ «Զեկույցը որեւէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, զեկույցը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին և ես ունակ չեմ իմանալով, տեսնելով, թե ինչպես են բանտարկվում, քրեական շինծու գործեր հարուցվում իմ ընկերների, հայրենասեր մարդկանց, հերոսների նկատմամբ, ինչպես է Հայաստանում ոտնահարվում խոսքի իրավունքը, ինչպես են թիրախավորվում լրագրողները, կին քաղաքական գործիչները, ես չէի կարող կողմ քվեարկել մի զեկույցի, որտեղ  այդ ամենը հնչեցված չէ»,- ասաց Մամիջանյանը։ Անդրադառնալով իր ելույթին, պատգամավորն ասաց, որ այն ուղղված է եղել եվրոպական կառույցների կողմից թուրք- ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ արձագանքների բացակայությանն ու կուրությանը։  «Նշեմ նաև, որ շատ ծիծաղելի է այն ֆեյքային գրոհները, որոնք փորձում են արդարացնել Արցախի հանձնումը թշնամուն, այժմ փորձում են թիրախավորել ինձ։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության առաջարկներին, որոնք այո կապ չունեին զեկույցի հետ և միտված էին ղարաբաղյան հակամարտության համատեքստում խոցելի կետեր ավելացնելու զեկույցում, դրանց դեմ ես հասցրել եմ խոսել, որի վերաբերյալ մեկնաբանություն կարող եք հարցնել պատվիրակության մյուս անդամերից»,- նշեց Հայկ Մամիջանյանը։ Պատգամավորը նշեց, որ քննարկվող զեկույցը հայանպստ չէր, ինչպես փորձում են ներկայացնել իշխանականները։ «Դա ներկայացնում է Հայաստանում դեմոկրացիայի մակարդակը և ես ուզում եմ նշել, որ եթե այս իշխանությունները այդպես լավ զեկույցներ են կարողանում ստեղծել, պոկել իրենց դեմոկրատիզացիայի մասին, լավ կլինի նույն  չարչարանքով ղարաբաղյան հակամարտության հետ կապված բարենպաստ զեկույցներ կարողանային բերել։ Օրինակ «Հավանի» զեկույցի պարագայում, որը ամիսներ առաջ չընդունվեց ԵԽԽՎ-ում, իրենք կարծես չկարողացան գրանցել նման արդյունք»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր