00:00:00

Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ձնակույտին, ապա ծառին. զոհվածին և 3 վիրավորներին դուրս են բերել փրկարարները

18:35, 28 հունվար 2022 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1  հոգի տեղում մահացել է,  3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Կայքը  հայտնում է, որ օպերատիվ են գործել նաև Հրազդանի հիվանդանոցի բժիշկները և շտապօգնության բրիգադը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր