00:00:00

ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է․ «Ժողովուրդ»

13:34, 28 հունվար 2022 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հասարակական կազմակերպություններին տրվող գումարը նվազեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ գործադրին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ կառավարության երեկվա՝ հունվարի 27-ի նիստի ժամանակ է հարցը քննարկվել, բայց այն եղել է չզեկուցվողների շարքում, ավելին՝ որոշման երկրորդ ու երրորդ կետերը «հույժ գաղտնի» են եղել։ Տեղեկացանք, որ կառավարությունը կրճատել է ոչ թե կուսակցություններին, հ/կ-ներին ու արհմիություններին, այլ միայն հ/կ-ներին տրամադրվող աջակցությունը ավելի քան 41 մլն դրամով։ Գործադիրը, սակայն, չի գաղտնազերծել, թե ինչին է ուղղվելու այդ գումարը։ Ենթադրել կարելի է, որ հ/կ-ներից վերցված գումարն օրվա իշխանությունը կարող է տրամադրել իր շահերն ու հեռահար տեսլականներն ամրապնդող որևէ կառույցի։ Այդպիսին կարող է լինել, օրինակ, սահմանադրական փոփոխությունների համար ձևավորված խորհուրդը կամ սիրելի հկ-ները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր