00:00:00

Գեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին, կա վիրավոր. shamshyan.com

23:18, 26 հունվար 2022 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններւմ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Հ-ն իր վարած «Մոսկվիչ 2141» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գրիգոր Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գրիգոր Հ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր