00:00:00

Մցխեթա-Թբիլիսի ճանապարհին վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկին վիրահատում են

17:45, 14 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 13-ին ժամը 22:24-ի սահմաններում Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. իրար են բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։ Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մցխեթայի քաղաքային հիվանդանոց: Հայտնում ենք, որ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Անուշ Դալալյանին այս պահին վիրահատում են։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։   Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ Հայտարարություն 2   Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում տուժել են ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։   Հայտնում ենք, որ Անուշ Դալալյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվում է կայուն և վերջինս պետք է ստանա ստացիոնար բուժում։ Նշենք, որ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։   Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր