00:00:00

Զեյթունի ուսանողական հանրակացարանի սենյակներից մեկում Իրանի քաղաքացի, 25-ամյա աղջկա դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

00:19, 20 հունվար 2022 Հասարակություն

Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Վ. Մխիթարյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Դավիթ Անհաղթ փողոցի 10-րդ շենքի 7-րդ մասնաշենքում (ժողովրդին հայտնի Զեյթուն ուսանողական հանրակացարաններ) օտարերկրացի աղջկա կախված դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված մասնաշենքի թիվ 524 սենյակում հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 25-ամյա Շ. Բ-ի դին՝ պահարանի դրված ճամպրուկից կտորով կախված վիճակում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր