00:00:00

Մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել մոտ մեկ մետր խորությամբ փոսում. Կա տուժած

21:47, 14 մայիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 04:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 65-ամյա Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել մոտ 80 սմ փոսի մեջ: Պատահարի հետեւանքով վարորդը ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ: Նա տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան փոսից դուրս բերելու համար կիրառվել է հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր