00:00:00

Ծեծել էր գրասենյակի աշխատակցուհուն և վնասել գույքը

22:12, 18 հունվար 2022 Հասարակություն

Հունվարի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկում մի կնոջ: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժող կինը հաղորդում է տվել, որ ժամը 20.50-ին գրասենյակ եկած 44-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել իրեն և վնասել գրասենյակի գույքը: Ժամը 22.00-ին 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տևական ժամանակ ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյաքներ և խաթարել բաժնի բնականոն աշխատանքը: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին և ձերբակալվել։ Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր