00:00:00

Երկրում պատվաստանյութի խնդիր չկա․ ԱՆ խոսնակ

17:45, 14 հունվար 2022

Հայաստանի Առողջապահության նախարարությունից վստահեցնում են երկրում պատվաստանյութի խնդիր չկա։ Նշենք, որ Irakanum.am-ը մի շարք քաղաքացիներից ստացել էր ահազանգ այն մասին, որ որոշ մարզային, ինչպես նաև մայրաքաղաքում գործող պոլիկլինիկաներում պատվաստանյութ չկա։ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում, սակայն նշեց, թե նման խնդիր առկա չէ։ «Առողջապահության նախարարությունը պաշտոնապես վստահեցնում է, որ պատվաստանյութի խնդիր երկիրը չունի, հակառակը՝ շարունակում ենք բանակցել, թե «կովակս» հարթակում, թե երկկողմանի բանակցությունների փուլով՝ նոր պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ»,- ասաց Խաչատրյանը։ Անդրադառնալով մեր հրապարակման մեջ այն հատվածին, որ օրինակ Գյումրու պոլիկլինիկաներում քաղաքացիները ստանալով առաջին չափաբաժինը, երկրորդի ժամանակ ստացել են պատասխան, որ դեղաչափ այս պահին չկա, ԱՆ խոսնակն ասաց․ «Դա արդեն Գյումրու պոլիկլինիկայի խնդիրն է, քանի որ եթե չկա երկրորդ չափաբաժինը, ապա դա այդ պոլիկլինկայի սխալ աշխատանքի կազմակերպման խնդիրն է։ Եթե իրենք ժամանակին չեն կարողանում հաշվարկել, թե իրենց ունեցած պաշարները երբ կվերջանան ու նոր բաժին ստանալու համար չեն դիմում, դա իրենց սխալն է»։ Խոսնակն ասաց, որ նախարարությունը նման դեպքերը դատապարտում է և անփույթ աշխատանք է որակում։ Միաժամանակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ կպարզեն, գուցե սխալմունք է եղել, կամ քաղաքացիներն այլ կերպ են հասկացել խնդիրը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր