Մինչ Հայաստանի իշխանությունները, մասնավարոպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախկին նախարար Արսեն Թորոսյանը ամենօրյա ռեժիմով քաղաքացիների շրջանում քարոզում են պատվաստվել, որոշումներ ու օրենքներ են ընդունում, համաձայն, որի առանց պատվաստվելու աշխատող մարդիկ բազմաթիվ դժվարությունների են հանդիպում, պարզվում է Հայաստանում կա պատվաստանյութի պակաս։ Irakanum.am-ը մի շարք քաղաքացիներից ստացել է ահազանգեր այն մասին, որ հիվանդանոցներում ու պոլիկլինականերում չկա պատվաստանյութ։ Խոսքը ոչ միայն մարզային, այլև Երևանում գործող հիվանդանոցների ու պոլիկլինիկաների մասին է։ Անգամ արձանագրվում են դեպքեր, երբ քաղաքացին ստացել է օրինակ «Սինոֆարմ» տեսակի դեղաչափի առաջին չափաբաժինը, սակայն երկրորդի ժամանակ հիվանդանոցից հայտնել են, որ այս պահին չունեն պատվաստանյութ։

Խնդրի վերաբերյալ Irakanum.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ Առողջապահության նախարարությունից, սակայն նախարարն ու յուր  խոսնակը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային վայրեր կկարողանան այցելել միայն պատվաստված կամ քովիդ թեստի բացասական արդյունք ներկայացնող քաղաքացիները։  Առողջապահության նախարարությունից տարեսկզբից հայտնել էին, որ հանրային սննդի, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք կարող են գործում միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Միաժամանակ ուժի մեջ է աշխատող մարդկանց «պարտադիր» պատվաստվելու որոշումը, կամ յոթ օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող տեղեկանքը գործատուին ներկայացնելու պահանջը։

Irakanum.am