00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանից Ռուսաստան մեկնած քաղաքացին պարզել է, որ իր պայուսակից հափշտակել են գումար եւ զարդեր

02:44, 14 մայիս 2018 Պատահարներ

Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Վանաձոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Կամո Ա.-ն ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին հայտնել է, որ 1 օր առաջ իր աղջիկը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սոնա Ա.-ն Երեւան-Վորոնեժ չվերթով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Shamhsyan.com-ի  փոխանցմամբ, Սոնա Ա.ն հասնելով Վորոնեժ քաղաք, պարզել է, որ իր ձեռքի ուղեբեռ հանդիսացող պայուսակի ներքին գրպանից բացակայում են իրեն պատկանող ոսկյա եւ արծաթյա զարդերը: Կամո Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը կարծում է, որ հնարավոր է՝ ոսկյա եւ արծաթյա զարդերը գողացել են «Զվարթնոց» օդանավակայանում: Փաստի առթիվ ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ տուժածները հայտնել են, որ գողացված ապրանքը կազմում է մոտ 3 մլն 500 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր