00:00:00

Ասում է՝ առաջին անգամ ՀԱՊԿ-ն աշխատեցրել ենք. յա, իրո՞ք. Էդուարդ Շարմազանով

16:58, 08 հունվար 2022

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հայաստանի կողմից ՀԱՊԿ զորակազմում Ղազախստան զորք ուղարկելու որոշման մասին: «Ծիծաղելի եք, պարոնա՛յք կապիտուլյանտներ։ Արցախի 80 տոկոս տվողները հայտարարում են, որ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեցրել են ու ցույց են տվել՝ ինչպես պետք է աշխատել։ Ձեր «աշխատածը» տեսել ենք։ Ձեր աշխատածը Շուշին ու Հադրութ հանձնելն է։ Դադիվանք ու Ղազանչեցոցը հանձնելն է։ Սյունիքում թուրքի համար «կանաչ լույս» վառելն է։ Հայաստանի 41 քառակուսի կմ տարածք թշնամուն զիջելն է։ Թուրքիայից հանդիպում մուրալն է։ Ասում է՝ առաջին անգամ ՀԱՊԿ-ն աշխատեցրել ենք։ Յա, իրո՞ք։ Փաստորեն կապիտուլյանտների ԱԽՔ-ի խոսքից կարելի է եզրակացնել, որ Ալիեւին խայտառակորեն պարտված Փաշինյանն աշխատեցնում է ՀԱՊԿ-ն, այդ թվում՝ ՌԴ -ն Պուտինի գլխավորությամբ։ Շատ համեստ էք, շաաաատ։ Իսկ իրականում՝ ծիծաղելի։ «Мимино» ֆիլմի հերոսն այստեղ կասեր՝ сначала подумай, потом говори»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր