00:00:00

Արտակարգ դեպք Երևանում

18:09, 13 մայիս 2018 Պատահարներ

Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արթուր Զոհրաբյանի գլոխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Հակոբ Սեդրակյանն է:
 Ոստիկանները պարզել են, որ նրան անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 43-ամյա Արամ Դալլաքյանը, ով իր մոտ եղած մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել ընտանի կենդանիների վրա հարձակված կենդանուն վնասազերծելու համար, սակայն կրակոցը դիպել է Հ. Սեդրակյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր