00:00:00

Վայոց ձորի մարզում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

15:11, 13 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:50-ի սահմաններում Սամվել Մարգարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 423 OF 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 25 մետր կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատը: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ավտոմեքենան պատկանում է «Մեհրաբյան որդիներ» ՍՊԸ-ին, և այն ուղղելու ու երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
 Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր