00:00:00

ՊՎԾ աշխատակիցները մտել են Երևանի քաղաքապետարան

18:27, 29 դեկտեմբեր 2021 Իրավական

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն այսօր վաղ առավոտից ստուգումներ են իրականացնում Երևանի քաղաքապետարանում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ՊՎԾ աշխատակիցներին՝ քաղաքապետարան ուղարկելու և Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը ուսումնասիրելու հրահանգը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։  Ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր, քաղաքապետարանի եկամուտների, բյուջի ծախսերի վերաբերյալ։ Իշխանությունները նպատակ ունեն գտնել ինչ-որ թերացումներ, որոնք հետագայում կարող են դառնալ քրեական գործ հարուցելու հիմքեր։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց, ասաց, որ ՊՎԾ -ն ուսումնասիրություններ է անում Երևանի քաղաքապետարանում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30