00:00:00

Ապրիլյանի շիրակցի հերոսների պղծված հուշաքարը կնորոգվի․ բարերարը կապ է հաստատել հերոսի հոր հետ

23:25, 27 դեկտեմբեր 2021

Շիրակի մարզում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անվանական հուշարձանը, որը պղծվել էր,  կվերանորոգվի։ Այս մասին Irakanum.am-ին փոխանցում են հերոսների հարազատները։ Երեկ հրապարակել էինք, որ Շիրակի մարզում պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հուշարձանը, որը տեղադրվել էր  մարզի բարերարներից մեկի կողմից,  կառուցվել 2016 թվականին, Շիրակի մարզում՝ Շիրակ գերեզմանատուն տանող ճանապարհին։ Հերոսների հարազատները իրենք էին պատահաբար տեսել, որ   Խաչքարը պղծված է,  հերոսներին անունները կոտրված։ «Դրած կվալտով ջարդած է անունները, կտորները մինչև հիմա կա․․․»,- ասել էր զոհված հերոսի՝ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի /Մառոզ Ալիկ/ հայրը՝ Գեւորգ Առաքելյանը։ Այսօր նա մեզ փոխանցեց, որ մեր հրապարակումից հետո շատ օպերատիվ է գործել ոստիկանությունը։ « Ինձ հրավիրեցին, գնացի ոստիկանություն, շատ սիրալիր ընդունեցին։ Կումայրիի բաժնի պետ Ղարիբյանն էր ու մարզային վարչության պետը, Ղազարյան էր ազգանունը։ Իմ հետ էլի ծնող կար, բացատրեցի եղելությունը, թե սա կոչվում է  վանդալիզմ։ Իրանք էլ ինչպես ես, հասկացա, որ շատ սրտացավ էին։  Բացատրություն վերցրեցին՝ թե երբ ենք նկատել, մարդ նշանակեցին, եկան տեղում զննեցին, տեսան կատարվածը։ Քարի կտորներն էլ վերցրին իրենց հետ, Կումայիրի բաժանմունքում է։ Ոստիկանության աշխատանքից շատ գոհ եմ, շատ օպերատիվ էին»,-ասաց Գեւորգ Առաքելյանը։ Եւ ամենակարեւորն ըստ Առաքելյանի՝ հուշաքարը կնորոգվի։ Մեր հրապարակումից հետո իր հետ կապ է հաստատել նույն բարերարը եւ խոստացել, որ կվերանորոգեն հուշաքարը նույնությամբ։ «Առավոտ մեր հետ հանդիպեց, խնդրում է, որ անունը գաղտնի պահենք, ասում է, որ ՀՀ քաղաքացի է։ Իր հետ նաեւ  վերանորոգողն էր։ Ասաց կապույտ ցելոֆանով կպատենք, որ չփչանա քարը, մինչեւ տոների ավարտը։ Սուրբ Ծննդից անմիջապես հետո քարը պատրսատ կլինի, արդեն պատվիրել է, կտեղադրվի նորից մեր որդիների անունը հավերժացնող հուշաքարը»,-ասաց Գեւորգ Առաքելյանը՝ հույս հայտնելով, որ վանդալիզմի հեղինակները անպայման կպատժվեն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր