00:00:00

Շիրակի մարզում պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հուշարձանը (լուսանկարներ)

21:49, 26 դեկտեմբեր 2021

Շիրակի մարզում պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հուշարձանը։ Այն մարզի բարերարներից մեկի կողմից էր կառուցվել 2016 թվականին, տեղադրվելով  Շիրակի մարզում՝ Շիրակ գերեզմանատուն տանող ճանապարհին։ Օրեր առաջ, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հարազատները ականատես եղել զարհուրելի դեպքի։ Irakanum.am-ի հետ զրույցում ապրիլյանք առօրյա պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը պատմեց․ «Քաղաքից որ դուրս եք գալիս, դեպի «Շիրակ» գերեզմանատուն գնացող ճանապարհին բարերար տղա կար մատուռ կառուցեց հերոսների համար, հետո մատուռի կողքը հուշարձան սարքեց քառօրյային զոհված հերոսների համար։ Բարերար տղու հետ մինչև հիմա էլ կապ կա, եկավ ասեց կուզեմ հերոսների անուններն էլ գրել տամ ստեղ։ Յոթ զոհված զինծառայողի անուն գրեցին։ Միշտ գնում էիք, հետևում, ծաղիկներ դնում և այլն»։ Հերոսի հայրը շարունակելով պատմեց, որ երեք օր առաջ ականատես է լինում վանդալիզմի։ Խաչքարը պղծված է եղել, հերոսներին անունները կոտրել են։ «Դրած կվալտով ջարդած է անունները, կտորները մինչև հիմա կա․․․»,- ասաց նա։ Կատարվածի առնչությամբ հերոսների հարազատները դիմել են ոստիկանություն, սակայն ստացել են աբսուրդային պատասխան։ «Ես դժգոհ եմ ոստիկանության տված պատասխանից։ Կայնել են ասում են դա ադեկվատ մարդու արած գործ չէ, օրենքն էլ էսօրվա դրությամբ ասում է, որ խելագար է, ինքը պիտի գրե, որ տանեն բուժման։ Ասում եմ դա՞ պատասխան է»,- ասաց Գևորգ Արզումանյանը։ Ի դեպ ոստիկաններն առանց որեւէ հետաքննություն իրականացնելու միանգամից տեղում «եզրակացություն» են տվել, հիմնվելով բացառապես ենթադրությունների վրա։ «Ասում են մենք էդքան մարդ չունենք, որ հերթապահություն դնել տանք»,- ասաց նա։ Ոստիկանությունում նաև «խորհուրդ» են տվել քառօրյա պատերազմի հերոսների հարազատներին, եթե կնկատեն որեւէ տարօրինակ բան հուշարձանի մոտակայքում՝ զանգահարեն, բայց ինքնուրույն քայլեր չձեռնարկեն։ «Ասում են կասկածելի մարդ որ կտեսնիք դուք բան չենեք, ձեռ չտաք, հեռախոսի համար են տվել, որ զանգենք տաս րոպեից իրանք միջոցներ ձեռնարկեն»,- ասաց զոհված փոխգնդապետի հայրը։ Ոստիկանության պատասխանը ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հարազատներին չի բավարարել, պահանջում են ոստիկանությունից գործուն քայլեր ձեռնարկել, հայտնաբերելու համար իրենց զավակների հուշարձանը պղծողին (պղծողներին)։ Դիմում են նաև մարզային իշխանությանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր