00:00:00

Երևանի նորընտիր քաղաքապետը 144 դոլարի վարկ ունի

19:35, 26 դեկտեմբեր 2021

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բանկերից մեկում 144 դոլարի վարկ ունի։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Սարգսյանի ներկայացրած հայտարարգրից։ Ըստ այդմ՝ տարեկսզբին ներկայացված հայտարարագրի՝ Հրաչյա Սարգսյանն ունի մեկ անշարժ գույք՝ համատեղ սեփականությամբ բնակարան Աջափնյակ համայնքում։ Նոր քաղաքապետը չունի ավտոմեքենա, դրամական խնայողություններն էլ տարեսկզբին կազմել են 600 հազար դրամ և 4500 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 400 հազար դրամ և 4500 ԱՄՆ դոլար։ Ամբողջ տարվա եկամուտը կազմել է 6 միլիոն 686 հազար 131 դրամ, աղբյուրը նշված է աշխատավարձ և պարգևավճարներ։ Տարեկան եկամուտների մեջ նշված է նաև բանկերից մեկից վերցրած 144 դոլար վարկը։ Քաղաքապետի կնոջ հայտարարագրում անշարժ ու շարժական գույքի և եկամուտների մասին տվյալներ չկան։ Միակ տվյալը դրամական խնայողությունն է՝ 1 միլիոն դրամի չափով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր