00:00:00

Լիազորությունների դադարեցումից հետո օրակարգից դուրս է եկել Երիտասարդության հարցերի բաժին ձևավորելու նախագիծը․ Երիցյան

16:39, 26 դեկտեմբեր 2021

Ցավոք, իմ լիազորությունների դադարեցումից հետո օրակարգից դուրս է եկել քաղաքապետարանում «Երիտասարդության հարցերի բաժին» ձևավորելու նախագիծը, որի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների հետ աշխատել էինք շուրջ 3 ամիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլ»-ը խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը: «Իմ երեք տարիների աշխատանքի և քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու կողմից 2022 թվականի բյուջեի ընդունման պարագայում առաջին անգամ 10 միլիոն դրամ կհատկացվի Երևանում երիտասարդական ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Երիտասարդական միջոցառումների իրականացում ծրագրով նախատեսվել է «Աշխատանք երիտասարդներին» աշխատանքային տոնավաճառի կազմակերպումը, Երիտասարդների միջազգային օրվան և Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը, Երիտասարդների նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների ֆինանսավորումը: Ցավոք, իմ լիազորությունների դադարեցումից հետո օրակարգից դուրս է եկել քաղաքապետարանում «Երիտասարդության հարցերի բաժին» ձևավորելու նախագիծը, որի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների հետ աշխատել էինք շուրջ 3 ամիս։ Դրանով վտանգվում է այս ծրագրերի իրականացումը։ Հույս ունեմ, որ տարվա սկզբին այս հարցը հետ կգա օրակարգ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր