00:00:00

23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

01:33, 26 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Եգորյանը՝ իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, Կորյունի 5 շենքի դիմաց, բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների 01 բրիգադի բժիշկները արձանագրել է հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն: Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային  ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:   Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել սթափ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր